Tuesday, February 16, 2016

Տնային առաջադրանք Մայրենի

ԻՄ ԵՐԳԸ


Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

1.Կադացեք բանաստեղծությունը,  դուրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք։           Չունեմ
2.Բանաստեղծությունից դուրս գրեք հոմանիշային զույգեր (հոմանիշ բառեր)։
Երկյուղ-ահ,անվերջ-անհատ:
3.Փոխեք բանաստեղծության վերնագիրը։
Անհոգ կյանք
4.Բացատրեք հետևյալ հատվածը.

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Աստված նրան բարգևել է ծով բարություն շնորք ու սեր:

No comments:

Post a Comment