Monday, February 29, 2016

Devoir à domicile

1. Սովորել մրգերի անունները`


https://www.youtube.com/watch?v=VIv9F283Lo8

2. Սովորել բանջարեղենների անունները`



https://www.youtube.com/watch?v=E7IGR8lZ4j4

3.Թարգմանել
L' automne

Les mots inconnus sont(անծանոթ բառեր`)

 au coin du bois- անտառի անկյունում
 l' harmonica -հարմոն
On dit qu'elles sont mortes-ասում են, որ նրանք մեռած են
personne n' y croit -ոչ ոք չի հավատում

L' automne au coin du bois ,-Աշունը անտառի անկյունում,

Joue de l' harmonica .-Նվագում է հարմոն:

Quelle joie chez les feuilles !-Ինչպիսի ուրանություն տերևների մոտ,

Elles valsent au bras-Նրանք վալս էին պարում թևերթվ:

Du vent qui les emportent .-Քամին որ նրանց տանում է,

On dit qu'elles sont mortes-Ասում են, որ նրանք մեռած են: ,

Mais personne n' y croit .-Բայց ոչ ոք չի հավատում:

L' automne au coin du bois ,-Աշունը անտառի անկյունում,
Joue de l' harmonica .-Նվագում է հարմոն:


4.Կրկնել երգը`


https://www.youtube.com/watch?v=atNkI6QFZ50

Les mots inconnus sont(անծանոթ բառեր`)


 au coin du bois- անտառի անկյունում
 l' harmonica -հարմոն
On dit qu'elles sont mortes-ասում են, որ նրանք մեռած են
personne n' y croit -ոչ ոք չի հավատում

Sunday, February 28, 2016

Տնային մայրենի

Թումանյանի պատմվածքներից ընտրում և կարդում եք երեք պատմվածք, գրավոր վերլուծում եք 

(յուրաքանչյուր պատմվածք վերլուծում եք ամենաքիչը 8 նախադասությամբ), վերլուծությունները 

հրապարակում եք բլոգում, հղումն ուղարկում եք իմ էլ. հասցեին։

1.Երկու հայր


1896 թվականին կետորածից հետո մի խումբ փախստականներ Սասունից գնացին Էջմիածին:Նրանցից մեկն էլ տեր Սարգիսն էր:Նա ցանկանու էր տեսնել Հայրիկին, նրա աջը համբուրել և պատմել իր ընտանիքի ճակատագրի մասին:Նա խնդրում է տեսնել հայրիկին:Կաթողիկոսը ընդունում է նրան:Տեր Սարգիսը պատմում է որ կոտորածի ժամանակկորցրել է իր ըտանիքի բոլոր անդամներին:Ընտանիքը բաղկացած էր 20 հոգուց:կաթողիկոսը ասում է, որ նա էլ կորցրել է 20000 մարդ:Իսկ հետո կաթողիկոսը խնդրում է նրան իր աջը դնել իր գլխին և աղոթել արդեն 20000 և 20 մարդկանց համար:Հովհաննես Թումանյանը այս պատմվածքը անվանել է <<Երկու հայր>>,որովհետև, տեր Սարգիսը որպես հայր ողբում էր իր ընտանիքի դաժան ճակատագրի համար, իսկ կաթողիկոսը՝ սպանված ողջ հայերի համար: 



2.Մայրը



Այս դեպքը կատարվեց մի գարնանային իրիկուն որը հեղինակը չէր մոռացել:Ծիծեռնակը իրենց սրահի օճորքում մի բույն էր շինել:Ամեն ձմեռ գնում էր,ամեն գարուն վերադառնում:Ամեն առավոտ նա արթնացնում էր բոլորին, իսկ երեկոյան իր ընկերների հետ երգում էր:Մի որ էլ նա ձու ածեց և ճտեր ունեցավ:Ամեն անգա նա գնում էր, և որսը բերանին բուն էր գալիս:Մի օր էլ մի իր ամենաանզգույշ ճուտիկը ընկավ:Կատուն եկավ և ճուտիկին խլեց,փախավ ամբարի տակ:Ոչ ոք չկարողացավ փրել ճուտիկին:Այդ ժամանակ ծիծեռնակը թռավ մի բարցր ճյուղի վրա ու այտեղից քարի նման ըկավ գետնին ու սատկեց:Փաստորեն ամեն մայր ունի նույն սիրտը:Իմ կարծիքով այս պատմվածքը շատ իմաստալից խորհուրդ ունի:Ինձ ամենաշատը դուր եկավ այս պատմվածքը, որովհետև հեղինակը ցանկացավ ասել որ բոլոր մայրերն էլ պաշտպանում են իրենց երեխաներին կյանքի գնով:



3.Նեսոյի քարաբաղնիսը

Կիրակոսը մրսել, հիվանդացել էր:Հարևաները հավագվել էին:Նեսո բիձեն առաջարկում է քարաբաղնիս անել:Հիվանդը վախենում էր չդիմանա, բայց նրան ոչ ոք չէր լսում:Կինը ջուրը եռացնում է քարերն էլ կարմրացնում:կարմիր քարերը լցնումեն եռման ջրի մեջ և հիվանդին փաթաթում այդ գոլոշու մեջ:Մի քանի աժդահա տղամարդ նտւմ են վերմսկի վրա որ կիրակոսը քրտնի և ջերմեությունը իջնի:Նեսո բիձեն թե քանիսն են այս ձևով լավացել:Անցնում է որոշ ժամանակ, վերնակը բարձացնում են տեսնում են որ կիրակոսը շոգից խեղդվել է:Հարևանները տխուր դուրս են գալիս սենյակից և պատմում են թե քանիսն են քարաբաղնիսից մահացել:Իրենց արդարացնելու համար ասում էն թե դա էլ նրա ճակատագիրն էր:Այս պատմվածքը ցուցանում է, որ ամեն ինչ չէ, որ հաջող ավարտ է ունենում,հատկապես եթե նրանք այդ ամենին ծանոթ չեն:Ինձ դուր եկավ այն մասը երբ Նեսո բիձեն հպարտ թվարկում էր իր բուժած հիվանդների անունները:

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
— Ո՞րտեղից կուգաս։
— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
— Ա-ի տեր Սարգի՞սը…
— Այո՛, Հայրիկ։
— Է՞…
— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…
— Է՜, հիմի…
— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։
Երկուսն էլ լուռ էին։
— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։
— Ամենքը միասին քսան, Հայրիկ։
— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։
— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։
— Հայրիկինը։
— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։
Ասավ ու գլուխը խոնարհեց։
Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…
Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն…
Նրա առջև խոնարհած էր Հայոց Հայրիկը…

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնարը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։
Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Дома


Учебник-стр., 62 Текст (найдите прилагательные в данном тексте), стр., 67, упр., 2,4,5

Упражнения 
  1. Вместо точек вставьте нужное слово.
1. Сегодня холодно. 2. Вчера тоже было холодно . 3. Как ты думаешь, завтра будет холодно?. 4. Зимой в Москве обычно стоит холодная погода. 5. Какая сегодня холодная погода!6. В комнате тепло. 7. Завтра будет тёплая погода. 8. Сейчас у вас на родине жарко ? 9. Да, у нас сейчас жарко. 10. По радио сказали, что завтра будет жаркая погода.11. Джон хорошо говорит по-русски.12. Он хороший студент. 13. Маша хорошо знает Москву. 14. Иван хорошо учится. 15. Это хорошая книга. 16. Виктор хороший друг.
2. Вместо точек вставьте нужный глагол. ЕХАТЬ ПОЕХАТЬ
1. Сейчас 6 часов. Люди уже поедут с работы домой (едут, по- едут). 2. В июле я хочу поехать на родину (ехать, поехать). 3. — Как ты думаешь, куда поедут эти люди? (едут, поедут). — Я думаю, они поедут на стадион(едут, поедут). 4. Ты поедешь с нами в субботу в лес? (едешь, поедешь). 5. В субботу моя семья поедит за город (едет, поедет). 6. Ты хочешь ехать в Петербург? (ехать, поехать). 7. Смотри, Игорь едит на мотоцикле! (едет, поедет). 8. В воскресенье мы поедим во Владимир (едем, поедем).
3.Вместо точек вставьте нужный глагол. ИДТИ ЕХАТЬ
1. Буфет на нашем этаже. Я иду туда (иду, еду). 2. Мы идём в центр на метро (идём, едем). 3. Школа рядом. Дети идут в школу (идут, едут). 4. Библиотека на первом этаже. Саша идёт туда (идёт, едет). 5. Антон едит в аэропорт на такси (идёт, едет). 6. Друзья едут в Петербург (идут, едут). 7. Отец едит на работу на машине (идёт, едет). 8. Магазин рядом. Маша идёт туда за хлебом (идёт, едет). 9. Мы едим на экскурсию на автобусе (идём, едем). 10. Преподаватель идёт в класс (идёт, едет).
Упражнение учебника
4.
Гостили-были в гостях,весь (день)-целый (день),найдём-отыщем,нам стало страшно-мы испугались,плакать-реветь.
5.
Будем сидеть
Буду четать

Saturday, February 27, 2016

Նեսոյի քարաբաղնիսը

Կիրակոսը մրսել էր, անկողին էր ընկել, տանջվում էր տաքության մեջ։ Հարևանները հիվանդի շուրջը հավաքված օդեն լիքը զրույց էին անում ու չիբուխ քաշում։
― Տղե՛ք, սա որ քրտնի ոչ, բան չի դառնալ, եկեք սրան մի քարաբաղնիս անենք,― ծխի միջից առաջարկեց Նեսո բիձեն։
― Հա, էդ խելքս կտրեց,― հավանություն տվեց մի ուրիշը։
― Դրան էլ ուրիշ ճար չկա,― ձեն տվին էս ու էն կողմից։
― Կիրակո՜ս․․․
― Հը՜՜։
― Ասում ենք՝ քարաբաղնիս անենք, ի՞նչ ես ասում։
― Վախում եմ․․․ չդիմանամ․․․
― Տո՛, կդիմանաս, երեխա հո չե՛ս։
― Դե․․․ դուք գիտեք․․․ ձեզ․․․ մատաղ։
― Ա՛ղջի, պղինձը ջուր լցրեք բերեք․ մի փեշ էլ քար բերեք կրակն ածեք տաքանան։
Պղինձը դրին կրակին, քարերն ածին կրակի մեջ ու նստոտեցին։ Նեսո բիձեն սկսեց պատմել, թե քանի հոգի են ազատվել քարաբաղնիսով․ Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն, մինչև որ ջուրն եփ եկավ, քարերն էլ կարմրեցին։
― Դե, ժամանակն ա, վե՛ր կացեք։
― Տղե՛ք, վախում եմ․․․ ― կանչեց հիվադը։
― Դու սո՛ւս կաց։ Աղջի, մի երկու հաստ լեհեբ բերեք, մի չորս ու հինգ ուժով տղեք էլ եկեք էստեղ։ Շորերով փաթաթած եռման ջրով պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ․ քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին ու չորս կողմից վրեն պինդ նստոտեցին։
― Վա՜յ, խեղդվեցի՜,― խուլ գոռում էր հիվանդը։
― Խեղդվիլ չես․․․ տղեք, պինդ նստեցեք։ Գլուխն ու ոտները ամուր պահեցեք։
Հիվանդը աղաղակում էր, օրհասական ջանքեր էր անում շարժվելու, բայց հինգ-վեց աժդահա տղամարդ վրեն նստած չէին թողնում։
― Ո՞ւր ես գնում, ― կանչուն էին էս ու էն կողմից, վերևից սեղմում ու հռհռում։
― Հիմի թե չքրտնի՜։
Ու Նեսո բիձեն, հիվանդի վրեն նստած, չիբուխը բերանին շարունակում էր իր պատմությունը։
― Մի տարի էս մեր Աբգարն էլ էսպես մրսել էր։ Ղանթափու ծաղիկ բերին, չայ շինեցին խմացրին, պրաշոկ բերին, ջուր արին, տվին իրան, քացախ քսեցին, բան չի դառավ։
Ասի՝ տղերք, բերեք ես դրան մի քարաբաղնիս անեմ։ Թե՝ դե դու գիտես։ Բերի մի թեժ կրակ արի, Գարան տատի պռունգը կոտրած պղինձը ջուր լցրի վրեն դրի, քար հավաքեցի ածի շեղջը։ Ջուրն եփ եկավ, քարը կարմրեց։ Սա թե՝ վախում եմ։ Ախր նա էլ սրա նման մի լեղապատառ օքմին ա։
― Ադա, ընչի՞ ես ասում, Աբգարը հո սրտոտ մարդ ա։
― Վա՜յ, է՛, նրա սրտոտը որն ա։ Մի աշունք ես մի արջի բուն գտա։ Եկա ասի՝ Աբգար, արջի բուն եմ գտել, արի գնանք արջին բնիցը հանենք։ Գնացինք։ Ես մի ձող վեր կալա էս արջի բունը խըրխըթորեցի։ Մին էլ հանկարծ էն անտեր արջը դուրս եկավ ու ինձ կալավ։ Աբգար, քոմագ հա քոմագ։ Ո՞վ կտա Աբգար․ մին էլ տեսնեմ հրեն փախած գնում ա։ Արջի ձեռիցը մի կերպով պրծա եկա տուն։ Ասում եմ՝ ադա, դու էս ի՞նչ արիր։ Թե՝ եկա տուն, որ թվանք բերեմ։ Սուտ։ Վախիցը փախավ։  — Էն էի ասում․ հիմի սա կանգնել ա, թե՝ Նեսո ջան, վախում եմ, ինձ քարաբաղնիս մի՛ անիլ։
Ականջ չի դրինք, բերինք կեծացած քարերն եփման ջուրը լցրինք ու հենց էնպես, բուղը վեր ըլելով, սրա հետ կոխեցինք տեղի տակը.— վա՜, մեռա հա, մեռա։ Լսողն ո՞վ ա։ Վրեն նստոտեցինք։ Ես եմ, էս մեր Ղուկասն ա, Փիլոն ա, Գաբոն ա, Արութն ա։ Հիմի սա տակիցը գոռում ա, ո՜նց ա գոռում․․․ էնքան գոռաց, մինչև դինջացավ։ Բաց արինք, տեսանք ջուր ա կտրել։ էն էր ու էն, լավացավ, տեղիցը վեր կանգնեց ողջ, առողջ մարդ։
Նեսո բիձու պատմությունը որ վերջացավ, վեր կացան վերմակները ետ քաշեցին։ Գոլորշին օդեն բռնեց։ Բայց Կիրակոսը․․․
— Կի՛րակոս։
Ժաժ չի գալի։
— Կի՛րակոս․․․
Պատասխան չի տալի։
— Կիրակո՜ս,— ձեն տվին, շարժեցին, քաշքշեցին։ Կիրակոս չկա։
— Ա՛յ տղա, էս ո՞նց էլավ,— մոլորված արտասանեց Նեսոն։ Մյուսները լուռ էին։
— Վա՜յ, տունս քանդվե՜ց․․․— ծղրտաց Կիրակոսի կինը։ Իրար հրհրելով տղեքը դուրս եկան կտուրը։ Ու մինչդեռ ներքև Կիրակոսի կինը սուգ էր անում, կտերը արևում նստոտած տղեքը պատմում էին, թե քանի-քանի հոգի են խեղդվել քարաբաղնսից․ Հանըսանց Հարոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը․․․ ո՞ր մինն ասես։
— Տո՛, դե ճակատի գիր ա, էլի, հո նրանց էլ Նեսոն չի խեղդել։
Նեսոն լուռ, գլուխը կախ արած լսում էր ու չիբուխ էր քաշում։

Friday, February 26, 2016

Տնային

1.Հարաբերությունը գրի՛ր կոտորակի տեսքով և հնարավոր դեպքում պարզեցրու՛

   3;5=3/5       12:20=3/5       30;45 =2/3

2.Հետիոտի արագությունը  26/5 կմ/ժ է: Գտի՛ր նրա անցած ճանապարհը.
ա.  2 ժամում     բ 45 րոպեում     գ 125 րոպեում

ա.10.2/5 բ.78/20  գ.65,6

3.Երկու քաղաքների հեռավորությունը  200 կմ է:Գտի՛ր այդ քաղաքների պատկերների հեռավորությունը քարտեզի վրա եթե  թվային մասշտաբը հավասար է 
ա. 1:200000                բ. 1:1000000
ա.100  բ.20
4.Լուծի՛ր համեմատությունը.
ա. 6/7/2=3/7            բ.9/2/16=9/32 

5.Ունեցած գումարով կարող եմ գնել 30  մատիտ:
ա.Քանի՞ տետր կարող եմ գնել,եթե  տետրը մատիտից 2 անգամ  էժան է:=60
բ.Քանի՞ գրիչ կարող եմ գնել,եթե  գրիչը ը մատիտից 10  անգամ  թանկ է:=3

6.Արտահայտի՛ր կոտորակները տոկոսներով
1/100  =1%     3/10=30%     4/5=80%       1/10=10%     16/25=64%    32/20=160%   1/4=25%

7.Հաշվի՛ր
400-ի  20%-ը=80  300-ի 45%=135  120-ի  60%=72

8.Միսը եփելու ժամանակ կորցնում է  իր զանգվածի 40%-ը:
ա.Ինչքա՞ն եփած միս կստացվի 6 կգ թարմ մսից:=2400g
բ.Ինչքա՞ն թարմ միս պետք է վերցնել,որ ստացվի 6 կգ եփած ջուր:

9.Գարիկը ստացել է 80 նամակ, իսկ  Դավիթը՝ Գարիկից 20%-ով  ավելի,իսկ Գեղամը Գարիկից  25%-ով պակաս:Քանի՞ նամակ են ստացել միասին:    

10.Զբոսաշրջիկները անցան մայրուղու 75%-ը, և նրանց մնում էր անցնելու  ևս 5 կմ:Ինչքա՞ն էր երթուղու երկարությունը:  20կմ

Wednesday, February 24, 2016

Առաջադրանքներ

Առաջադրանքներ
1.
Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
վեհափառ-բարձրապատիվ, ծիծղուն-միշտ ծիծաղկոտ,սեգ-հպարտ,չընաշխարհիկ-անզուգական:
2.
Գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
Ճերմակ ամրոցի բարձրագահ արքան մի երկիր ուներ ծիծաղկոտ, կապուտակ երկնքի նման:Նա մի չնաշխարհիկ աղջիկ ուներ, այնքան գեղեցիկ, որ ոչ մի որսկան չէր տեսել նման գեղեցիկ եղնիկ Մթին սարերում:Այդ աղջիկը զարդարում էր իր հոր կյանքը և սարերը:Աղջիկը մեծանում է, և գալիս է ամուսնանալու ժամանակը:Փարվանա արքան ուղարկում է իր ուրախ դեսպաններին ամեն ամրոց,ամեն արքունիք, որ քաջեր գան և ցույց տան իրենց ուժը: Ով որ ամենահամարձակը կլինի, նա էլ կդառնա իրենց փեսան:
3. Նկարագրի՛ր այդ ուրիշ աշխարհն ըստ ստեղծագործության:
Ուրիշ աշխարհը ուներ բարձր սարեր:Ուրիշ աշխարհը Ջավախքից էլ բարձր էր:
4. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
Նա չնաշխարհիկ էր,եղնիկի պես գեղեցիկ:
Նա շատ հպարտ էր և նա ցանկանում էր ոչ թե հարստություն, այլ իսկական սեր:

5. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
Իմ կարծիքով ամբողջական է երկիրը որովհետև այնտեղ շատ է պատմում երկրի մասին:

6. Բացատրի՛ր.
աԳուցե, հայրի՛կ, տկար լավին
Հաղթի մի վես տմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սրտի

Գուցե մի հիվանդի հաղդի մի ուժեղ տղամարդ բայց նրան ես եմ սիրի:

բԵս նրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սրբազան,
Ով կբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան

Նա ուզում էր հուրը անշեչ հուրը որը իրենց սրտերում էր,ով կբերեր այդ հուրը նա էլ կդառնա փեսա:
7. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
1.-<<Ուրիշ աշխարհ>>
2.-<<Կտրիճներ>>
3.-<<Անմար կրակ>>
4.-<<Դժբախտ արքայադուստրը>>


8. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում <<Փարվանա>>:
Երկիրը կոչվում է <<Փարվանա>> որովհետև  երկրի անունն էր <<Փարվանա>>:
9. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Իմ կարծիքով ասելիքը այն է որ կան բաներ որ ամեն ինչից թանկ է և պետք է հասկանալ այդ ամենը:
10. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ,

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
բ) ամենալարված,

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

գ) ամենատխուր,

Հույսը հատավու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

դ) ամենախաղաղ հատվածը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում: