Wednesday, February 24, 2016

Առաջադրանքներ

Առաջադրանքներ
1.
Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
վեհափառ-բարձրապատիվ, ծիծղուն-միշտ ծիծաղկոտ,սեգ-հպարտ,չընաշխարհիկ-անզուգական:
2.
Գրավոր պատմի՛ր ստեղծագործությունը:
Ճերմակ ամրոցի բարձրագահ արքան մի երկիր ուներ ծիծաղկոտ, կապուտակ երկնքի նման:Նա մի չնաշխարհիկ աղջիկ ուներ, այնքան գեղեցիկ, որ ոչ մի որսկան չէր տեսել նման գեղեցիկ եղնիկ Մթին սարերում:Այդ աղջիկը զարդարում էր իր հոր կյանքը և սարերը:Աղջիկը մեծանում է, և գալիս է ամուսնանալու ժամանակը:Փարվանա արքան ուղարկում է իր ուրախ դեսպաններին ամեն ամրոց,ամեն արքունիք, որ քաջեր գան և ցույց տան իրենց ուժը: Ով որ ամենահամարձակը կլինի, նա էլ կդառնա իրենց փեսան:
3. Նկարագրի՛ր այդ ուրիշ աշխարհն ըստ ստեղծագործության:
Ուրիշ աշխարհը ուներ բարձր սարեր:Ուրիշ աշխարհը Ջավախքից էլ բարձր էր:
4. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
Նա չնաշխարհիկ էր,եղնիկի պես գեղեցիկ:
Նա շատ հպարտ էր և նա ցանկանում էր ոչ թե հարստություն, այլ իսկական սեր:

5. Քո կարծիքով ո՞ր կերպարն է ավելի ամբողջական: Պատճառաբանի՛ր:
Իմ կարծիքով ամբողջական է երկիրը որովհետև այնտեղ շատ է պատմում երկրի մասին:

6. Բացատրի՛ր.
աԳուցե, հայրի՛կ, տկար լավին
Հաղթի մի վես տմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սրտի

Գուցե մի հիվանդի հաղդի մի ուժեղ տղամարդ բայց նրան ես եմ սիրի:

բԵս նրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սրբազան,
Ով կբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան

Նա ուզում էր հուրը անշեչ հուրը որը իրենց սրտերում էր,ով կբերեր այդ հուրը նա էլ կդառնա փեսա:
7. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը:
1.-<<Ուրիշ աշխարհ>>
2.-<<Կտրիճներ>>
3.-<<Անմար կրակ>>
4.-<<Դժբախտ արքայադուստրը>>


8. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում <<Փարվանա>>:
Երկիրը կոչվում է <<Փարվանա>> որովհետև  երկրի անունն էր <<Փարվանա>>:
9. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Իմ կարծիքով ասելիքը այն է որ կան բաներ որ ամեն ինչից թանկ է և պետք է հասկանալ այդ ամենը:
10. Ո՞րն է ստեղծագործության.

ա) ամենագեղեցիկ,

Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:
բ) ամենալարված,

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

գ) ամենատխուր,

Հույսը հատավու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

դ) ամենախաղաղ հատվածը:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

No comments:

Post a Comment