Monday, November 16, 2015

Բնագիտական հարցեր

1.Ինչ է մեխանիկական շարժումը:
2.Մարմինները ինչպես կարող են շարժվել:
3.Երբ է մարմնի արագությունը հավասար լինում զրոյի:
4.Արդյոք մարմինը կարող է ինքն իրեն շարժվել:
5.Որ տառով են նշանակում ուժը:
6.Որն է ուժի մեծության չափման միավորը:
7.Ինչու են բոլոր մարմինները ընկնում ցած:
8.Որոնք են շփման ուժերը:
9.Ինչ դեր ունի շփումը առօրյայում:
10.Երբ է մարմինը գտնվում ջրի վրա, ջրի մեջ կամ ջրի տակ:

Monday, November 9, 2015

Լսողության զգայարան

                                              Լսողության զգայարան ականջ

Օդի տատանումները (ձայնը) ընկալում են մեր ականջները: Ականջը կազմված է երեք բաժիններից.

Արտաքին ականջ-ականջախեցի և արտաքին լսողական անցուղի
Միջին ականջ-թմբկաթաղանթ
Ներքին ականջ-խխունջ

Անցողու մեջ կան մանր մազիկներ և արտադրվում է ականջածծումբ:Ականջախեցին մաքրում ենք ականջի չոփիկներով որոնք անցողու մեջ խորը մցնել չի կարելի քանի որ ականջածծումբը կհրի ներս և կառաջացնի խցանում: 

Առաջադրանք 

1.Ինչ է լսողության խանգարումը
2.Ինչ հայտնի մարդիկ գիտեք ովքեր ունեցել են լսողության կորուստ
3.Ինչպես են շփվում մարդկանց հետ

Լրացուցիչ հարց
1.Ինչպես է ազդում աղմուկը մեր վրա

Sunday, November 1, 2015

Տեսողական զգայարան


                      Տեսողական զգայարան աչքեր
Աչքերը բարդ զույգ օրգաններ են որոնք գտնվում են գանգի ակնախոռոչներում: Աչքերը վերլուծում են տեսողական ինֆորմացիան և ուղարկում են ուղեղի տեսողական կենտրոն (ծոծրակ):Աչքերը շատ նուբ օրգաններ են և նրանց առողջության համար պետք է պահել մաքուր:Աշքերի պաշտպանիչ համարքն են թարթիջները հոնքերը և արցունք:Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում:Արցունքը լվանմ, մաքրում և խոնավացնում է աչքը:Թարթելուց աչքը մաքրվում է պոշուց, մանրեներից , որոնք կուտակվում են աչքի ելքերում քթի կողքերում:Աջքերը պետք է լվանար ամեն օր ականջների կողքից դեպի քիթը ուղղությամբ:Ինչ որ բանով թրջված բամբակով մի աչքը մաքրելուց հետո նույն բամբակով մյուս աչքը մաքրել չի կարելի:

                               Տեսողության հիգենա
Տեսողության խանգարումը կոչվում է կարճատեսություն կամ հեռատեսություն:Տեսողությունը պետք է պահպանել պահելով համակարգչային հիգենան, ճիշտ լուսավորությունը, չհոգնացնել աչքերը:
Տեսողության համար օգտակար է մաքուր օդը,բնական լուսավորությունը և պարանոցի մերսում:

Friday, October 30, 2015

Հետաքրքիր փաստեր հին Եգիպտոսի մասին

Փարավոնները երբեք ցույց չէին տալիս իրենց մազերը: Նրանք պետք է կրեին հատուկ գլխարկներ, որոնք կոչվում են նեմես: Թե ինչպիսի տեսք ունեին այդ նեմեսները, մենք գիտենք շնորհիվ Թութանհամոնի ոսկե դիմակի: Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին Պեպի II փարավոնին, նրա կողքին միշտ մեղրով ծածկված ստրուկներ էին կանգնում, որպեսզի «շեղեն» ճանճերին: Այս նույն փարավոնը ռեկորդսմեն է բոլոր փարավոնների շարքում. նա վեց անգամ փարավոն է եղել և վերջացրել է իր ղեկավարությունը 94 տարեկանում:Եգիպտացի կանայք և տղամարդիկ կանաչ և սև գույների դիմահարդարում էին անում: Համարվում էր, որ նման դիմահարդարումը բուժիչ հատկություններ ունի: Ի սկզբանե դիմահարդարումն օգտագործվում էր ոչ թե գեղեցկության, այլև արևի այրող ճառագայթներից պաշտպանվելու համար: Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ հին Եգիպտոսում կային մարդիկ, ովքեր քնում էին քարերով լցված բարձերի վրա: Հակաբիոտիկները հայտնաբերվել են 20-րդ դարում, սակայն հին Եգիպտոսում ինֆեկցիոն հիվանդությունները բուժվում էին նեխած հացով: Իսկ դա հենց հիմք է հանդիսացել պենիցիլինի ստեղծման համար: Ուստի հետ եգիպտացիներին կարող ենք համարել առաջին հակաբիոտիկների ստեղծողներ: Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով:Հին Եգիպտոսում կապի ժամանակակից միջոցներ չկային, սակայն մարդիկ չէին հուսահատվում: Նրանք սովորել էին հաղորդագրություններ ուղարկել աղավնիների միջոցով: Մենք բոլորս գիտենք, որ գինու արվեստի նախնիները ֆրանսիացիներն են: Սակայն քչերը գիտեն, որ գինու առաջին մառանը հայտնաբերվել է հենց Եգիպտոսում: Բացի այդ` հին եգիպտացիներն առաջիններն էին, որ գինի են պատրաստել: Աշխարհում առաջին կտակ նույնպես գրվել է Եգիպտոսում: Եգիպտոսում երեխանը մինչև 10 տարեկան հագուստ չէին կրում: Տղամարդկանց հիմնական հագուստը կիսաշրջազգեստն էր, կանանցը` զգեստը:Հարուստ եգիպտացիները կեղծամներ էին կրում, իսկ աղքատները մազերը պարզապես կապում էին: Մինչև 12 տարեկան տղաները ճաղատանում էին, որպեսզի ոջիլներ ձեռք չբերեն: Հայտնի չէ, թե ով է աղավաղել հայտնի Սֆինքսի արձանը: Գլխավոր մեղավոր է համարվում Սաիմ-ալ-Դախրը, ով իսլամի քարոզիչ էր և 1378-ին գլխատվել էր: Եգիպտացիները հավատում էին, որ Երկիրը կլոր է և տափակ, իսկ Նեղոսը հոսում է դրա մեջտեղով: Տարօրինակ է, սակայն եգիպտացիները երբեք չէին տոնում իրենց ծննդյան օրերը: Թե ինչու` ոչ մի հստակ պատասխան չկա: Եգիպտացի զինվորները ծառայում էին նաև որպես ոստիկաններ և հարկահավաքներ:Ռամզես փարավոնն ուներ 8 պաշտոնական կին և հարյուրավոր սիրուհիներ: Նա մահացել է մ.թ.ա. 1212 թվականին 90 տարեկան հասակում: Մարդուն մումիֆիկացնելիս հանում էին բոլոր օրգանները, բացի սրտից, որտեղ, ըստ ավանդության, գտնվում էր նրա հոգին: Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում: Դա այն է, ինչ ժամանակակից բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում: 4000 տարի առաջ հին եգիպտացիները մարդու օրգանիզմի մասին շատ ավելին գիտեին, քան ժամանակակից բժիշկները: Եթե խորանանք մարդկության պատմության մեջ, ապա կտեսնենք, որ մարդը սերում է հենց Աֆրիկայից: Հենց այդտեղ են գիտնականները գտել ամենահին մարդու մասունքները:






Wednesday, October 28, 2015

Իմ տեսած աշունը

Իմ տեսած աշունը շատ տերևաթափ էր լինում և հետաքրքիր արկածներ:Մի գեղեցիկ աշնանային օր ես գնացի մեր հողամաս և քաղեցի մի քանի պոպոկ և գցեցի եղբորս վրա: Հետո նա մի հինգ ծառ ետ գնաց և պոպոկը գցեց ուղիղ ինձ վրա և ես ծառից ընկա:Ես մեր բակում հավաքել էի իմ հասակի տերևների կույտ:Եվ սղարանի վրայից թռա տերևների մեջ: Երբ ես վար կացա ոնցոր մի մեծ տերև լինեի:Իմ ծնունդը աշնանն է:Իմ ծնունդին շատ անձրևոտ էր:

Monday, October 12, 2015

День города Еревана

Вчера била день рождения  города Еревана.Ереван столица и крупнейший по численности населения и площади городАрмении, один из древнейших городов мира.Расположен на левобережной части Араратской долины. Население составляет 1,068 млнчеловек. Площадь города — 223 км². Ереван — политический, экономический, культурный и научный центр, а также важнейший транспортный узел страны. Город обслуживают 2 аэропорта, метрополитен,железнодорожный вокзал.
Высота над уровнем моря — от 900 до 1300 м, часть города расположена на вулканическом плато к северу отАраратской долины.


Wednesday, October 7, 2015

Գրաբարյան երկրորդ օրը

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:

Կարդա այսպես
յաղթեցեր - հաղթեցեր
հաւանեաց - հավանյաց
աչագեղոյ - աչագեղո
զպատանիդ - ըզպատանիդ
զկենդանութիւն - ըզկենդանություն
միոյ - միո
դիւցազանց - դյուցազանց
յաւիտենական - հավիտենական

Գրաբար առաջին անգիրս

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք: