Sunday, January 31, 2016

Վարդան Այգեկցի Արծիւ եւ նետ

Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինսեւ հարին զնա նետիւԵւ նա զարմացաւթէ ո՞վ զայս արարՀայեցաւ եւ ետես 
զնետնզփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձզի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որորովհետևքանի որ

Հարցեր և առաջադրանքներ
1. Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինսյինէնիմոյզնազնետնզփետուրնիւր:
2. Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր-իր փետուրըպատճառ սպանման իմոյ-իմ սպանվելու պատճառը:
3.Առակն աշխարհաբար դարձրու:

Արծիվը գնում էր երկնքում, և խփեցին նրան նետով:Եվ նա զարմացավ, թե ով արեց դա:Նայեց և տեսավ նետը իր փետուրն է և ասաց.
-Վայ ինծ որ ես իմ սպանության պատճառը պիտի լինեի:

4. Նույն ասելիքն ունեցող մեկ այլ առակ էլ դու հորինիր։

Անհաշտ մարդը

Մի մարդ միշտ վիճում է իր հարևանի հետ:Նա ոչմի բանով հարևանին չի օգնում:Մի օր նա խնդրոմ է հարևանին, որ նա նրան օգնի:Հարևանը մերժում է:Մարդը զայրանում է և ասում.
-Ինչ վատ հարևան ունեմ:

No comments:

Post a Comment