Wednesday, January 27, 2016

Առաջադրանքներ

1.Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:

Փափկել, սուր, ալիք, փչել:
Սուր դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:(սուր)
Շատ սուր մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:(փոխաբերական)
Ալիքը խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:(ալիքը)
Կյանքի ալիքը նրան շպրտել էր ընտանիքից հեռու:(փոխաբերական)
Քամին փչում էր ամբոդջ ուժգնությամբ:(փչել)
Ընկերները գիտեին, որ նա փչում էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել:(փոխաբերական)
Մոմն արևից փափկել ու ծռմռվել էր:(փափկել)
Մի քանի քաղցր խոսքից փափկել էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:(փոխաբերական)


2.  Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:

Արևոտ, սառը, շողալ, լողալ:

Այսօր արևոտ օր է:
Նա ունի արևոտ ժպիտ:

Այնտեղ կա սառը կաթ:
Այս մարդը սառը հայացք ունի:

Արևը շողում է երկնքում:
Նրա աչքերը շողում էին ուրախությունից:

Ես վատ եմ լողում:
Թագավորը լողում էր հարստության մեջ:

3.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Թղթի վրա մի ուղիղ գիծ գծիր:(ուղիղ)
Վաղուց մեր փողոցով տրամվայ չի անցնում. գիծը քանդված է:(ուղիղ)
Բազկին հազիվ նշմարելի մի գիծ կար. երևում էր, որ դեպքը վաղուց է պատահել:(ուղիղ)
Մոռանա՞լ, ինչպե՞ս. դեմքի հստակ ու անկրկնելի գծերը կարծես տպվել էին սրտի մեջ:(փոխ.)
Չեմ հասկանամ քո բռնած գիծը. ո՞ւր ես հասնելու կռվով ու խռովությամբ:(փոխ.)
Գնա՛, սահմանն անտառից հեռու չէ. գիծը որ անցար, էլ քեզ ոչ մեկը չի հետապնդի:(փոխ.)

4.  Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է գործածված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է իր հիմնական իմաստով գործածված:

Ինչո՞ւ ես խաղալիքներդ շաղ տվել, հավաքի՛ր:-հիմնական
Բոլոր ընկերներիդ հավաքի՛ր ու զգուշացրո՛ւ:
Ամեն օր պիտի հավաքես անկողինդ:-հիմնական
Ո՞վ է երբևէ այդքան բերք հավաքել:-հիմնական
Եթե չես ուզում, որ մարդիկ հուզմունքդ տեսնեն, հավաքի՛ր քեզ:-փոխ.

5. Ստեղծագործում եք <<Ով է ասել, որ կարելի է>> վերնագրով։
                                          
                                    Ով է ասել, որ կարելի է
 
Ով է ասել, որ կարելի է ողջ օրը համակարգիչ խաղալ:Դա սխալ է, որովհետև դուք այդպես կարող էք վնասել տեսողությունը, թեքել ողնաշարը և այլ վնասակար բաներ ձեռք բերել:Համակարգիչը խաղալիք չէ, որ կարելի է ամբողջ օրը մնալ նրա դիմաց:Համակարգչով կարելի է խաղալ ամենաշատը մեկ ժամ ամեն օր:Քանի որ իմ դպրոցը համակարգչային է, ես պետք է ավելի քիչ խաղամ, որ չվնասեմ առողջությունս:

No comments:

Post a Comment