Saturday, January 23, 2016

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և Հայստանը

Քրիստոսից առաջ 336 թվականին Մակեդոնիայում թագավոր դարձավ Ալեքսանդր Մակեդոնացին երբ 20 տարեկան էր:Քրիստոսից առաջ 334 թվականին նա պատերազմեց Աքեմենյան տերության հետ իսկ Քրիստոսից առաջ 331 թվականին նա կործանեց Աքեմենյան տերությունը Գավգամելայի մոտ:Հայերը նույնպես մասնակցում էին Գավգամելայի պատերազմին:Նրանք հաղթանակով հայրենիք վերադարձան և վերականգնեցին Հայաստանի անկախությունը:Երվանդ 3-րդը դարձավ Մեծ Հայքի թագավոր, իսկ Փոքր Հայքի թագավոր դարձավ Միթրաուստեսը:Եվ այդ ժամանակ վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:2-3 տարի հետո Մակեդոնացու զորավարներից Մենոնին ուղարկեցին գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերը:Հայերը ջաղջախեցին նրա բանակը, իսկ Մենոնին խեղդամահ արեցին:
Այսպիսով Ալեքսանդր Մակեդոնացին Էլ չպատերազմեց հայերի դեմ:Նա իր արշավանքները շարունակեց դեպի Միջին Ասիա և Հնդկաստան և ստեղծեց մի մեծ տետություն և մայրաքաղաք դարձավ Բաբելոնը:Ասիայում ստեղծվեց հունական հելլենիզմի դարաշրջան:Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Քրիստոսից առաջ 323 թվականին:Նա այդ ժամանակ 33 տարեկան էր:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը

Քրիստոսից առաջ 240 թվականին առաջին անգամ գրվեց Մակեդոնացու մեպը որում նա ձկտում էր հասներ անմահության և անմահության ճանապարը Հայաստանն էր:Նա երբեք Հայաստան չեր մտել բայց այդ երկիրը համարում էր Եդեմադրախտ, որը անմահության խորհրդանիշն էր:

No comments:

Post a Comment