Wednesday, March 9, 2016

Տանը


2.Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին:

       1.Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցույթ է անցկացվել: Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ նետելը : Ամենից դիպուկ նետող կնոջ ամուսնուն գերմանացի բոլոր այրերը կարեկցեցին:


2.Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցում է արվել: Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ շպրտելը: Ամենից ճիշտ գցող կնոջ մարդուն գերմանացի բոլոր տղամարդիկ խղճացին:

Իմ կարծիքով 2-րդ տեքստը ավելի խոսաքցական է:


3.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:

Ցամաքի և ծովի տարբերությունն այն է, որ ծովում եղանակը շատ խոնավ է,անձրևոտ, իսկ ցամաքում չոր է ու լեռնային:Ծովափնյա շրջաններում բնությունը ավելի գեղեցիկ է քան ցամաքում:Ծովափնյա երկրներում ավելի զարգացած է ձկնորսությունը,իսկ ցամաքում՝ որսորդությունը:


4.     Տրված բառերը բաղադրիչների բաժանիր, հնչյունափոխված արմատները գտի՛ր,գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

       Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:
                   
             Պատկերազարդ-պատկեր,զարդ
              բազկաթոռ-բազուկ,աթոռ:Հնչունափոխություն բազուկ-բազկ
              ոսկեվառ-ոսկի,վառ:Հնչյունափոխություն ոսկի-ոսկե
              մաքսանենգ-մաքս,նենգ
              կաղնեփայտ-կաղին,փայտ:Հնչյունափոխություն կաղին-կաղնե         
              գրկել-գիրկ,ել:Հնչյունափոխություն գիրկ-գրկ
              լեռնաշղթա-լեռ,շղթա
              պատուհան-պատ,հան
             ամառնամուտ-ամառ,մուտ
             մարդամոտ-մարդ,մոտ
             ժամացույց-ժամ,ցույց
             հողագունդ-հող,գունդ
             ջերմանավ-ջերմ,նավ
             սրտապատառ-սիրտ,պատառ:Հնչյունափոխություն սիրտ-սրտ
             ցուցանակ-ցույց,անակ:Հնչյունափոխություն ցույց-ցուց
             սիրառան-սեր,առատ:Հնչյունափոխություն  սեր-սիր
             գինեվաճառ-գինի,վաճառ:Հնչյունափոխություն գինի-գինե
             գերեվաճառ-գերի,վաճառ:Հնչյունափոխություն  գերի-գերե
             բարեգութ-բարի,գութ:Հնչյունափոխություն  բարի-բարե
             մատենագիր-մատյան,գրող:Հնչյունափոխություն  մատյան-մատեն
             լուսամուտ-լույս,ամուտ:Հնչյունափոխություններ  լույս-լուս
                     
                   

No comments:

Post a Comment